Կներկայացնենք մերկ քնելու առավելությունները:
Առավելություն 1. Ավելի արագ եք տրամադրվում հանգստի
Որպեսզի մարդը քնի, մարմնի ջերմաստիճանը պետք է կես աստիճանով նվազի:
Մերկացեք, և ավելի արագ կքնեք:
Առավելություն 2. «Այնտեղ» ավելի առողջ կլինեք
Քնած ժամանակ ներքնազգեստը հրաշալի միջավայր է բակտերիաների զարգանալու և վարակների տարածվելու համար:
Մի քիչ օդափոխությունը չի խանգարի:
Առավելություն 3. Ձեր տղամարդը կհիանա
Մաշկի ուղիղ հպումը մաշկին կամրապնդի հարաբերությունները:
Առավելություն 4. Ավելի հեշտ կարթնանաք
Ավելի արագ և թարմ կարթնանաք: Մերկ մարդու վրա բակտերիաներն ավելի դանդաղ են բազմանում, քրտինք ավելի քիչ է լինում:
Առավելություն 5. Առնվազն մեկ չափով կնիհարեք
Քնած ժամանակ նիհարելու համար պետք է մերկ լինել: Քնած ժամանակ օրգանիզմը կալորիաներ է այրում: Զով միջավայրում մարսողությունն արագանում է, կալորիաներն ավելի արագ են այրվում:
Առավելություն 6. Հարմար է
Բավարար են բարձը, սավանը և ծածկոցը: Առանց գիշերազգեստի էլ կտաքանաք:
Առավելություն 7. Ավելի լավ տեսք կունենաք
Դա հեշտ չէ բացատրել, բայց մերկ քնողներնը հրաշալի տեսք են ունենում:
Առավելություն 8. Կհաղթահարեք սթրեսը
Որակյալ քունը, լավ հիգիենան և նյարդայնացնող գործոնների բացակայությունը կթուլացնեն: