«Արարատի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, պատրաստվում է իր դստեր համար աչքի կլինիկա բացել Ֆրանսիայում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արարատի նախկին մարզպետի դուստրը նմանատիպ մի կլինիկա ունի հենց մարզում, ու այժմ էլ Հովակիմյանը «ձեռքուոտք» ընկած Ֆրանսիայից մասնագետներ է հրավիրում Հայաստան, տեխնիկա «բերում», որպեսզի այստեղի կլինիկան ոչ մի բանով «հետ» չմնա այնտեղինից։
Սակայն Հովակիմյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չկա. «Չի կարելի, չի կարելի, ինչ-որ ունի, ունի։ Իսկ այդ հնարավորությունները մենք չունենք, որ Ֆրանսիայում նման կլինիկա բացենք, եթե ունենայինք, կլիներ։ Դուք էկե՞լ եք կլինիկա, մի հատ էկե՛ք, էլի, միասին մտնենք էդ կլինիկա»։
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Վ. Հովակիմյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու և յուրացումներ կատարելու համար»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: