Սկզբում փորձագետները բժիշկներին հորդորում էին չդիահերձել COVID-19-ից մահացածներին, սակայն հետո հրաժարվեցին իրենց հորդորներից, քանի որ ստացված տվյալները չափազանց արժեքավոր են։
Sueddeutsche.de պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի ու Շվեյցարիայի գիտնականներին հաջողվել է մի շարք կարևոր բացահայտումներ անել, քանի որ նրանք կորոնավիրուսի զոհերին դիահերձելու թույլտվություն են ստացել։
Ռոբերտ Կոխի ինստիտուտը կորոնավիրուսի համավարակի սկզբում հորդորել էր բժիշկներին, որ վարակվելուց խուսափելու համար զգուշանան COVID-19-ից մահացածներին հերձելուց։ Սակայն ավելի ուշ ինստիտուտը հրաժարվել էր իր հորդորից, քանի որ ստացված տվյալները մեծ արժեք են ներկայացնում։ Շվեյցարիայում գիտնականները դիահերձել են կորոնավիրուսի 20 զոհի ու կարողացել ախտորոշման որոշակի ախտանշաններ բացահայտել։
Հայտնի է, որ բոլոր հետազոտվածները արյան բարձր ճնշում են ունեցել, մեծ մասը ավելորդ քաշ է ունեցել, երկու երրորդը կորոնար անոթների վնասվածքներ են ունեցել, մեկ երրորդը՝ շաքարախտ։ Բժիշկներն ուսումնասիրել են նաև մահացածների թոքերի հյուսվածքները։ «Պացիենտների միայն փոքր մասն է թոքաբորբ ունեցել։
Այն, ինչ տեսանք մանրադիտակով, թոքերում միկրոշրջանառության ծանր խախտում էր», — ասել է Բազելի համալսարանական հիվանդանոցի դիազննման բաժնի մասնագետ Ալեքսանդր Ցանկովը։