Հուլիսի 13-ին խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Բուտիրկա կալանավայրի հոգեբուժական բաժանմունք: Այս մասին նշում է Комсомольская правда պարբերականը` ավելացնելով, որ դրա համար գոյություն ունի երկու պատճառ:

Դատական գործում պետք է անպայման լինի մեղադրյալ հոգեկան առողջության մասին տեղեկանք: Եթե իրավապաշտպանը միջազգային հարցում ուղարկեր իմանալու, թե բնակության վայրում Հարությունյանը գրացված է հոգեբույժի մոտ, ապա պատասխանը կգար վեց ամսվա ընթացքում: Ավելի հեշտ է փորձաքննությունն անցկացնել Ռուսաստանում: Օրենքով դրա համար անհրաժեշտ կլինի մեկ ամիս:

Երկրորդը, ավտովթարից հետո Հարությունյանի մոտ ախտորոշել են գլխուղեղի ցնցում: Այդ վիճակը պահանջում է հսկողություն: Բացի դա անմիջապես ավտովթարից հետո զոհերի թիվը հայտնելուց հետո Հարությունյանը նշել է ինքնասպանության մասին: Կան նաև մեկ այլ գործոն, որը շատ կարևոր է: Ինչպես նշում են Հարությունյանի բարեկամները, վերջինս Ղարբաղի պատերազմի ժամանակ ստացել է կանտուզիա: Բնական է քննիչները այս տեղեկատվությունը նույնպես չէին կարող թողնել առանց ուշադրության:

«Կալանավայրի այս կլինիկայում կան հիվանդասենյակներ հոգեբուժական ախտորոշմամբ մարդիկ և կան նաև այլ սենյակներ նրանց համար, ովքեր քննիչի որոշմամբ գտնվում են հոգեբույժների հսկողության տակ»,- նշել է ձերբակալվածի փաստաբան Ալեքսանդր Մելցովը և ավելացրել, որ Հարությունյանը գտնվում է հոգեբուժական բաժանմունքի սովորական հիվանդասենյակում:

Կալանավայրի մենախուց Հարությունյանին կտեղափոխեն ոչ շուտ: Բացի ուղեղի ցնցումից նա ստացել է նաև ձեռքի կոտրվածք: