Աշխարհում արդեն կա COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով 2 995 152 պացիենտ: Զոհերի թիվը հասել է 207 008, իսկ 881 510 պացիենտ առողջացել է:
Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ հիմա բուժում է ստանում 1 906 634 պացիենտ, 57 606-ի (3 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր:
ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտենում է արդեն միլիոնին. այս պահին այնտեղ գրանցված է արդեն 987 322 դեպք եւ 55 415 մահ:
Իսպանիայում կա 226 629 վարակակիր եւ 23 190 մահ, Իտալիայում՝ 197 675 վարակակիր եւ 26 644 մահ:
Չինաստանը, որտեղ համավարակը սկսվել էր, հիմա վարակակիրների թվով աշխարհում 9-րդ տեղում է (82 830): Ամբողջ համավարակի ժամանակ այնտեղ գրանցվել է մահվան 4633 դեպք:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, Թուրքիայում կա վարակման 110 130 դեպք (երկիրն այս ցուցանիշով աշխարհում 7-րդ տեղում է) եւ 2805 մահ: Իրանում համապատասխանաբար՝ 90 481 եւ 5710: Ադրբեջանում կա վարակման 1645 դեպք եւ 21 մահ, Վրաստանում՝ 486 վարակակիր եւ 6 մահ: