«Ամուսնացած եմ նախագահի հետ» ֆիլմում ցուցադրվում են նախագահ Սերժ Սարգսյանի երիտասարդ տարիքի լուսանկարները, որոնցից մեկում երկար մազերով է: Ֆեյսբուքը միշտ ուշադիր է նման բաների նկատմամբ եւ հումորային շարք սկսվեց… Սա շատ սովորական երեւույթ էր, եթե նկատի առնենք, որ այս նախագահական ընտրություններից, ինչպես ֆեյսբուքում են ասում, «ժողովրդի միակ քյարը ծիծաղն է մնալու»:
Բայց Աշոտյանի համար դա սովորական չէր: Նախագահի մազին կպնողը, նրա սրտին էր կպնում: Նա շտապեց ֆեյսբուքի իր էջում գրել, որ ինքն էլ մազով նկարներ ունի: «Լոպազանում է», որ ինքն էլ մանուկ է եղել ու գլխին մազ է ունեցել: Աշոտյանը կրթական մակարդակով մի գրառում կատարեց. «Հաշվի առնելով, թե ինչ հետաքրքրություն եւ աժիոտաժ է առաջացրել ՀՀ Նախագահի երիտասարդ տարիների լուսանկարը, շտապեմ տեղեկացնել, որ ես էլ ունեմ մազերով նկարներ): Որ շատ խնդրեք, մի օր կտեղադրեմ)»: Առանց շատ խնդրելու էլ, անմիջապես տեղադրեց իր մազով գլուխը: Ֆեյսբուքցիները կաթվածահար եղան. ուրեմն Աշոտյանն էլ գլխին երբեւէ մազ է ունեցել ու իրենք չեն իմացել: Հիմա որ նախագահը Աշոտյանին կանչի ու ասի. «Էդ քյաչալ ֆանտոմաս ես խաղու՞մ, հա՜, «պարիկդ հանի», տեսնամ հու՞վ ես», վատ կանի՞… Երկրում հազար ու մի տեռոր է գնում… Գրում է` «Հրապարակը»:


