ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուղիղ եթերի ընթացքում խոսեց ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին։
Անդրադառնալով «Վերջին զանգ»-ի միջոցառումներին՝ Հարությունյանը նշեց․ «Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը, հենց նախարարությունը մեզ ասի՝ համավարակն այլևս իրենից վտանգ չի ներկայացնում, սահմանափակումների խնդիր չի լինի, պայմանավորվում ենք մի օր ու անցկացնում այդ միջոցառումը»։