Ներկայում չկան ապացույցներ, որ COVID-19-ից բուժված եւ հակամարմիններ ունեցող մարդիկ պաշտպանված են կրկնակի վարակումից: Այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այդ տեղեկությունը ձեւավորվել է գիտական գրառման տեսքով եւ հրապարակվել այն ֆոնին, որ շատ երկրներում ներկայում քննարկում են այսպես կոչված «իմունիտետի անձնագիր» սահմանելու հնարավորությունը:
Սակայն մասնագետները պնդում են, որ հակամարմինների շնորհիվ կորոնավիրուսից պաշտպանության արդյունավետությունը մինչ օրս սահմանված չէ մեկ գիտական հետազոտությամբ:
Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ոչ բոլոր վարակվածների մոտ է արտադրվում ուժեղ իմունային պատասխան:
ԱՀԿ մասնագետների կարծիքով՝ այս պահին կրկնակի վարակման ռիսկի բացակայությունը երաշխավորելու համար բավարար տվյալներ չկան այն մասին, թե որքան ուժեղ իմունիտետ են ապահովում հակամարմինները:
Նման «անձնագրերի» սահմանման մասին քննարկումները, մասնագետների խոսքով, էլ ավելի են նշում դրանց անարդյունավետությունը:
Մասնագետների խոսքով՝ այս փուլում սերոլոգիական թեստերը հավելյալ ստուգման կարիք ունեն: Սխալները լուրջ հետաեւնքներ կունենան եւ կազդեն հիվանդության տարածումը վերահսկելու վրա:
Բացի այդ,այդ թեստերը թույլ չեն տալիս նոր կորոնավիրուսի հակամարմինները տարբերել այլ հայտնի կորոնավիրուսների հակամարմիններից: