Բավականին հեշտ է համոզվել 5G-ի եւ կորոնավիրուսի միջեւ կապի բացակայությանը, պնդում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տեղեկությունների փոխանցման խնդիրների ինստիտուտի անլար ցանցերի լաբորատորիայի ղեկավար Եվգենի Խորովը:
Նրա խոսքով՝ դրա համար ընդամենը անհրաժեշտ է տրամաբանորեն մտածել եւ հիշել ֆիզիկայի դպրոցական դասընթացից որոշ բաներ:
«Չկան այն բանի գիտական ապացույցները, որ բջջային կապի էլեկտրոնային սարքավորումը կարող է մարդկանց առողջությանը որեւիցե վնաս հասցնել: Եթե ցանկանում եք այդ հարցը պարզել, ապա կարող եք դա անել անգամ չունենալով որեւէ նեղ մասնագիտական գիտելիքներ: Ամենն, ինչ ձեզ պետք կլինի՝ տրամաբանորեն մտածելու ունակությունն է եւ ֆիզիկայի հիմքերի իմացությունը»,- ասել է Խորովը:
Դավադրության տեսությունը, որի համաձայն բջջային աշտարակներն իբր նպաստում են կորոնավիրուսի տարածմանը, մասնագետը «հիմարություն» է անվանել:
Նրա խոսքով՝ եթե բջջային աշտարակները իսկապես կարողանային մարդուն վնասել, ապա գիտնականներն այս փաստի վրա հաստատապես ուշադրություն կդարձնեին: Իսկ լաբորատոր մկների մոտ քաղցկեղ առաջացնելու էլեկտրամագնիսական ճառագայթման ունակությունը հաստատվում է միայն հզորության շատ ավելի բարձր մակարդակների դեպքում, քան թույլ է տրվում անվտանգության գործող ստանդարտներով: