«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պետական ապարատում նոր «չիստկա» են սկսելու։ Սա կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հայտարարած «խաչակրաց արշավանքի» հետ, երբ նա իր «լայվերից» մեկում հայտարարեց, որ հեղափոխության նոր ալիք է սկսվում, որի շրջանակներում պետք է ողջ պետական համակարգը «մաքրել Սերժի մնացորդներից»։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Սերժի մնացորդներից» մաքրելու նպատակով վարչապետի աշխատակազմն արդեն իսկ Փաշինյանին է ներկայացրել պետական համակարգում աշխատողների ամբողջական ցուցակը, որտեղ հանգամանալից ներկայացված է, թե յուրաքանչյուր աշխատակից ինչ քաղաքական թիմի անդամ է եւ երբ է ընդունվել աշխատանքի։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության համար «անցանկալի» կադրերը գլխավորապես միջին օղակի պաշտոնյաներ են, որոնք առաջիկայում հրաժեշտ կտան իրենց զբաղեցրած պաշտոններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում