Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի 6 նոր ախտանիշ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը, փոխանցում է Լենտան։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնները թվարկել է կորոնավիրուի միայն 3 ախտանիշ՝ շնչահեղձություն, հազ և տենդ: Բժիշկներն այնուհետև հետազոտել են Մեծ Բրիտանիայում ավելի քան 20,000 կորոնավիրուսով վարակված պացիենտների ախտանիշները:
Պարզվել է, որ կորոնավիրուսի հաճախակի ախտանիշների թվում են նաև ցնցումները, մկանային ցավերը, գլխացավը, կոկորդի ցավը, ինչպես նաև համի ու հոտի կորուստը: Հրապարակման համաձայն, Իրանում պացիենտների 76 տոկոսը, ովքեր կորցրել են համի ու հոտի զգացողությունը, ասել են, որ դա հանկարծակի է տեղի ունեցել:
Բրիտանացի պրոֆեսոր Կլեր Խոպկինսն ասել է, որ համի ու հոտի կորուստը կորոնավիրուսի ամենաառաջին ախտանիշն է․ «Դա ավելի տարածված են, քան հազը կամ տենդը», — ասել է նա: