Չինաստանից եւ Հոնկոնգից գիտնականների խումբը ապացուցել է կորոնավիրուսի ՌՆԹ-ի առկայությունն օդում: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում, գրում է news.am-ը:
Մինչ այժմ կորոնավիրուսի փոխանցման աերոզոլային ճանապարհը վատ էր ուսումնասիրված, իսկ համաճարակաբանները կենտրոնացել էին մարդկանց միջեւ սերտ կոնտակտի եւ աղտոտված մակերեսների հետ շփման վրա:
Աերոզոլային վարակման հավանականությունը գնահատելու համար գիտնականներըփետրվար-մարտ ամիսներին շրջակա միջավայրի մոնիտորինգ են անցկացրել «աերոզոլային թակարդների» կիրառմամբ, որոնք տեղադրվել էինCOVID-19-ի բռնկման էպիկենտրոն Ուհան քաղաքի երկու հիվանդանոցում եւ մի քանի հանրային վայրում:
Ինչպես պարզվել է, օդափոխվող սենյակներում կորոնավիրուսի ՌՆԹ-ի կոնցենտրացիան ցածր էր, իսկ ահա զուգարաններում, որոնք օդափոխությամբ հագեցած չեն, այն զգալիորեն բարձր էր: ՌՆԹ-ի առավելագույն կենտրոնացումը գրանցվել էր այն սենյակներում, որտեղ բժշկական անձնակազմը հանում էր պաշտպանիչ միջոցները: Սա կարող է նշանակել, որ վիրուսային աերոզոլը կարող է վերաձեւավորվել պաշտպանիչ հագուստները եւ դիմակները հանելիս: Հիվանդանոցներում ախտահանման միջոցառումների ուժեղացումից հետո օդում հայտնաբերված ՌՆԹ-ի հետքերն անհետացել են:
Հետազոտությունների համաձայն` վիրուսային կենտրոնացումը շատ ավելի ցածր է եղել բնակելի շենքերում եւ սուպերմարկետներում: Սակայն հիվանդանոցների մերձակայքում գտնվող գերբնակեցված թաղամասերում գիտնականները կորոնավիրուսի ՌՆԹ-ի բարձր կենտրոնացում են գրանցել:
Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ այդ թաղամասերի վարակված բնակիչները կարող են նպաստել վիրուսային աերոզոլների հայտնվելուն:
Չնայած այն հանգամանքին, որ հետազոտության ընտրությունը փոքր է (40-ից պակաս նմուշ` կորոնավիրուսի 31թեժ կետից), ստացված տվյալները հաստատում են, որ մանրակրկիտ ախտահանումը, լավ օդափոխումը եւ բազմությունը նվազագույնի հասցնելը զգալիորեն նվազեցնում են վարակման վտանգը:
Կարելի է ասել, որ հետազոտությունն արդարացնում է խիստ կարանտինային միջոցառումների անհրաժեշտությունը, որոնք ներդրվել են շատ երկրներում: