Պեկինի բնակիչը հայտնվել է կոմայում հոսանքի հարվածից հետո, որը նա ստացել է իր iPhone 4-ի լիցքավորման ժամանակ: Այս մասին հայտնում է Итар-Тасс գործակալությունը` հղում կատարելով Խուանցիո Շիբաո պարբերականին:

Ինչպես պատմել է տուժածի քույրը, նա ընկել է հատակին, երբ փորձել է իր սմարթ հեռախոսը միացնել լիցքավորման սարքավորմանը: Ժամանած բժիշկները արձանագրել են սրտի կանգ, սակայն նրանց հաջողվել է վերակենդանացնել տուժածին: Ներկայումս 30 ամյա չինացին, որի անունը չի նշվում, գտնվում է ինտենսիվ տերապիայի բաժանմունքում կոմայի վիճակում:

Ինչպես պարզվել է, երկու տարի օգտագործած իր բջջային հեռախոսի համար լիցքավորման սարքվորումը տուժածը ձեռք է բերել կազմակերպության ոչ պաշտոնական ներակայացուցիչից տեղի շուկայում: Լիցքավորման կեղծ սարքավորումներ iPhone-ի համար Չինաստանում կարելի է ձեռք բերել ընդամենը 4 յուանով(65 ցենտով), չնայած որ այդպիսի պաշտոնական արտադրանքը, որը թողարկում է Apple կազմակերպությունը արժի 150 յուան:

Սա վերջին շաբաթվա ընթացքում այսպիսի արդեն երկրորդ դեպքն է: Ավելի վաղ լիցքավորմանը միացրած iPhone հեռախոսով զանգին պատասխանելու ժամանակ հյուսիս-արևմտյան Չինաստանում մահացել էր 23 ամյա ինքնաթիռի ուղեկցորդուհին: Ինչպես նշում են փորձագետները այս դեպքում ևս լիցքավորման սարքավորումը Apple-ի օրիգինալ արտադրանքը չի եղել: