ՆԱՍԱ-ի գիտնականները եկել են եզրակացության, որ նախկինում Մարսի վրա հնարավոր է` եղել է կյանք: Այս մասին վկայում է Կարմիր մոլորակից մթնոլորտի բաղադրության տվայլները, որոնք ձեռք են բերվել մարսագնաց Քյուրյոսիթիի միջոցով:Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը:

Գիտնականները կարծում են, որ 4 մլրդ տարի առաջ մոլորակի վերնաշերտը եղել է տաք և խոնավ, մթնոլորտը աչքի է ընկել բարձր խտությամբ, իսկ բաղադրությունը նման է եղել եկրագնդին: Բացի դա գիտնականները գտնում են,որ մարսագնացի կողմից հայտնաբերված կավե շերտերը ձևավորվել են քաղցրահամ ջրում և Կարմիր մոլորակի վրա ջուրը հնարավոր է եղել խմել: