Նյու Յորքում Բրուքլինի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն՝ կայանած բեռնատարներից եկող տհաճ հոտի համար։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են չորս բեռնատար՝ լի 60 դիերով, հայտնում է CNN-ը: Լրագրողների խոսքով՝ դիերը պահվում են բեռնատարներում՝ թաղման բյուրոներում ազատ տեղերի բացակայության պատճառով: Դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ մարդիկ մահացել են կորոնավիրուսից։
Դեպքի կապակցությամբ քաղաքի առողջապահության համակարգի ներկայացուցիչները շեշտել են, որ թաղման բյուրոների տերերը պարտավոր են պահպանել գործող սանիտարական նորմերը: