Հուլիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան համագործակցության երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:

Նիստի ժամանակ քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսին է այս տարվա նոյեմբերի 28-29 Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում սպասվելիք Արևելյան համագործակցության գագաթնաժողովի պատրաստվելը, ԵՄ հարևանության քաղաքականությունը, Մերձավոր Արևելքում, Սոմալիում և Մալիում տեղի ունեցող գործընթացները, խաղաղ համաժողով Ժնև-2-ի նախապատրաստական աշխատանքները:

Գործակալությունը նաև նշում է, որ հուլիսի 23-ին նախատեսվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Բաբիուսի հետ: