Գիտնականները կորոնավիրուսից մահանալու նոր պատճառ են հայտնաբերել
Եղիսաբեթ թագուհու հիմնադրամի հիվանդանոցի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականների համապատասխան հետազոտությունները հրապարակվել են Research Square-ում:
D վիտամինի պակասը կարող է մեծացնել կորոնավիրուսից մահվան հավանականությունը:
Հետազոտողները համեմատել են D վիտամինի մակարդակը եվրոպական 20 նահանգներում: Հակադարձ կապ է հայտնաբերվել վիտամինի մակարդակի և կորոնավիրուսից մահացության միջև:
«Վիտամինի հատկապես ցածր մակարդակ է գրանցվել Իսպանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի բնակիչների շրջանում», – ասվում է հետազոտության մեջ:
Նշվում է նաև, որ D վիտամինի անբավարարությունը նկատվում է հատկապես տարեց մարդկանց մոտ, ովքեր առավել հաճախ են մահանում կորոնավիրուսից: