<<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երևանը ներկայացնող կայքերի բարելավման և զարգացման  ուղղությամբ: 
Մասնավորապես www.Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաև քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:


Զգալի աշխատանքներ են տարվել նաև www.MyYerevan.am կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այստեղ ինտեգրվել է նոր` YerevanResto բաժինը, ինչը Երևան քաղաքի սննդի և ժամանցային օբյեկտների մասին ինքնատիպ տեղեկատու-ուղեցույց է: Կայքի այս բաժինը նպաստում է տեղեկատվության մատչելիությանը` այդպիսով խթանելով  նաև Երևանում զբոսաշրջության զարգացումը: Կայք է ինտեգրվել նաև <<360° Երևան>> նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:

Աշխատանքներ են տարվում նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի` www.yerevan.am-ի հզորացման և այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ: 


Երեվանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն