Այսօր քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ:
Ինչպես ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը դուրս եկավ լրագրողների հետ զրույցելու, սակայն ակՑիայի մասնակիցները մանրադրամներ նետեցին նրա ուղղությամբ: Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում:
Լուսանկարները` Ելիզավետա Ասատրյանի