Ջոն Քենեդիին սպանող Լի Հարվի Օսվալդի այրին աճուրդի է հանել իր ամուսնու ամուսնական մատանին` ջանալով ազատվել այն ամենից, ինչը կապում է նրան «իր կյանքի վատագույն օրի հետ»:Այս մասին գրում է անգլիական Daily mail պարբերականը:
«Այսօր ես չեմ ցանկանում իմ մոտ թողնել Լիի մատանին, քանի որ ցանկանում եմ ազատվել այն ամենից, ինչ կապ ունի 1963 թվականի նոյեմբերի 22-ի հետ(այդ օրը գնդակահարվել է Քենեդին)»,- նշել է Օսվալդի կին Մարինա Փորթերը:
Լի Հարվի Օսվալդի ոսկե մատանին հայտնաբերվել է իրավաբանական կազմակերպություններից մեկի երկաթե պահարանում Օսվալդի գործի վերաբերյալ փաստաթղթերի հետ 2004 թվականին: Մատանիի գինը աճուրդի ժամանակ,որը տեղի է ունենոլու Նյու Համփշիր նահանգում, կարող է կազմել 50 հազար դոլար: Մատանուն կից ծախվում է նաև Քենեդին սպանողի այրու նամակը մատանու մասին:
Օսվալդը իր կնոջ Մարինայի հետ ծանոթացել է 1960-ականների սկզբին Մինսկում, որտեղ նա աշխատել է:Օսվալդը մատանին ձեռք է բերել 1961 թվականին ԽՍՀՄ Ամերիկա տեղափոխվեու նախօրեին:
Նշենք, որ Լի Հարվի Օսվալդը սպանել է Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիին 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում: Երկու օր անց Օսվալդը գնդկահարվել է քաղաքային ոստիկանական բաժանմունքում: Ներկայումս 72 ամյա Մարինա Փորթերը վարում է մենակյացի կյանք: Հայտնի է, որ Լի Հարվի Օսվալդի ամուսնությունից հետո նա կրկին անգամ ամուսնացել է, ունի երեխաներ և թոռներ: