ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննությամբ բացահայտված նոր փաստեր է հրապարակել, թե ինչպես ու ինչ ծավալի անօրինական գումարներ են պետությունից հափշտակել նախկին պաշտոնյան ու նրա գործարար որդիներն ու բարեկամները:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր փաստեր է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող բիզնեսների վերաբերյալ:
«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան
Պարզվել է, որ նրանք նախնական համաձայնության են եկել իրենց ազգականի հետ, հիմնադրել ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող և այլ կազմակերպություններ, որոնք պետք է ապրանքներ մատակարարեն ու ծառայություններ մատուցեն հարկային և մաքսային մարմիններին:
Իսկ պաշտոնյա հայրը հանձնարարել է ՊԵկ-ի ու Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել ու աջակցել նշված կազմակերպություններին՝ մասնակցելու գնումների գործընթացներին, բացի այդ` վերացնել առաջացող բոլոր խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:
«Խաչատրյանների ընտանիքի դեմ արշավ է սկսվել». փաստաբանը` խուզարկությունների մասին
Այս կարգով Խաչատրյաններին պատկանող ընկերությունների հետ ՊԵԿ-ը կնքել է 2008-2020 թթ-ի ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, որոնց արդյունքում ընկերությանն են փոխանցվել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:
Բացի այդ, Գագիկ Խաչատրյանն իր ենթակաների միջոցով ապահովել է իր որդիներին պատկանող ընկերությունից 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքում՝ իրական արժեքից էապես բարձր գնով։ Արդյունքում 2.777.410.417 ՀՀ դրամի փոխարեն պետական միջոցներից վճարվել է 4.283.580.000 ՀՀ դրամ: Իսկ տարբերությունը՝ 1.506.169.583 դրամը, ԱԱԾ-ի բնորոշմամբ՝ «պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է»։
Գումարի հանցավոր ծագումը թաքցնելու համար այն շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել է կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
«Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը
ԱԱԾ-ն նաև հայտնում է, որ Խաչատրյանի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում` ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները:
2011 թ-ին տվյալ ձեռնարկատերը 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված` ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին: Իսկ գումարի անօրինական ծագումը թաքնելու համար կնքվել է փոխառության 2 ձևական պայմանագրեր:
Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում խուզարկություն է իրականացվում
Տվյալ գործարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչ վերաբերում է Խաչատրյանի որդուն` նա չի ներկայացել նախաքննական մարմին, թաքնվել է քննությունից, այդ պատճառով էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանն ընտրել է կալանավորումը։
ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցը որակել է իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ:
Նույն օրը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը նրան նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել:
Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am