Կորոնավիրուսով վարակված հիվանդներին հայտնաբերելու հիմնական միջոցը ԿաՏե ախտորոշումն է, ասել է բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սամիշինան: Ըստ նրա՝ ավելի վաղ համարվում էր, որ ախտորոշումը հիմնված է միայն թեստավորման վրա, բայց շուտով պարզ դարձավ, որ բացասական արդյունքով հիվանդները կարող են ունենալ վիրուսային թոքաբորբի ակնհայտ կլինիկական նշաններ:
«Այսօր մենք լիովին համոզված ենք, որ ախտորոշման հիմնական չափանիշը ԿաՏե ախտորոշումն է, որը բացահայտում է հիվանդությանը բնորոշ ախտանիշը` «ցրտահարված ապակու» էֆեկտը թոքերի վրա, - ասում է Սամիշինան մոսկովյան լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ:
Բժիշկն ընդգծեց, որ այս եղանակով հնարավոր է թոքաբորբի չորս փուլերից մեկը հայտնաբերել, առաջին երկու դեպքում նրանց ուղարկվում է տանը բուժումը շարունակելու, իսկ երրորդ և չորրորդ դեպքերում նրանք հոսպիտալացվում են: Նա շեշտեց, որ կորոնավիրուսը վտանգավոր է գիտելիքների ցածր մակարդակի պատճառով, և բժիշկներն ամեն օր նոր բան են սովորում դրա մասին ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման առումով: