Խալերը շատ դեպքերում զարդարում են մարդու արտաքինը: Դրանք կարող են վկայել մարդու մոտ որևէ հիվանդության մասին, կամ կարող են պատմել այդ մարդու անհատականության մասին: Նախկինում այն մարդիկ, ովքեր շատ խալեր ունեին մարմնի վրա, երջանիկ էին համարվում կյանքում: Մարմնի վրա խալի գտնվելու վայրը կարող է որոշել մարդու խառնվածքը, նրա թույլ և ուժեղ կողմերը:
Եվ այսպես՝ ինչ է նշանակում խալը ձեր մարմնի վրա:
Ճակատի վրա
Ճակատի վրա խալեր ունեցող մարդիկ առանձնանում են իրենց անվճռականությամբ և համեստությամբ: Եթե խոսում ենք տղամարդկանց մասին, ապա նման նշանը ճակատի վրա խոսում է նրա բնավորության կտրուկության մասին: Ճակատի աջ հատվածում գտնվող խալը՝ ինտելեկտի և տաղանդներ ունենալու նշան է: Նման մարդիկ շատ աշխատասեր են, ակտիվ և հաջողակ թե ամուսնության մեջ և թե գործերում:
Քթի վրա
Քթի վրա խալ ունեցողները սիրում են ճանապարհորդել, փոխել իրենց կյանքը, նոր բաներ բացահայտել: Նաև ասում են, որ քթի վրա նշան ունեցող մարդիկ հարստանում են 30 տարեկանին մոտ, նրանք շատ հաջողակ են աշխատանքում, ինչպես նաև կրքոտ ու սիրառատ արկածների սիրահար են:
Գլխի վրա
Գլխի վրա խալ ունեցող մարդիկ կարող են զբաղվել քաղաքականությամբ, ունեն շատ լավ կազմակերպչական հմտություններ, լավ հռետորներ են և կարողանում են դուրս գալ ամենադժվար իրավիճակներից:
Հոնքերի վրա
Այս հատվածում նշան ունեցողները հիմնականում լավ սպորտսմեններ են լինում, որոնք ձգտում են մեծ նվաճումների և մշտապես զարգացնում են իրենց այդ ոլորտում: Աջ հոնքի վրա խալ ունեցող մարդիկ առանձնանում են իրենց համարձակությամբ և գումար աշխատելու ունակությամբ, իսկ ձախ հոնքի վրա խալ ունեցողները՝ ծույլ են և նյարդայնացնող:
Լեզվի վրա
Իհարկե մարմնի այս հատվածում հազվադեպ են նշաններ լինում, սակայն այն մարդիկ, որոնք ունեն, առանձնանում են հռետորական և դիվանագիտակական հմտություններով, բազմակողմանի զարգացած են և խելացի: Սիրում են զբաղվել նաև խոհարարությամբ: Երբեմն այդ մարդիկ անզուսպ են լինում, ինչը իրենց կյանքում շատ խանգարում է:
Ուսի վրա
Շփվող և պրակտիկ մարդիկ են, որոնք ընդունակ են ցանկացած դժվար իրավիճակից հեշտությամբ դուրս գալուն: Նրանց համար շատ կարևոր է մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենան ու մշտական կոնտակտ պահելը: Նրանք քիչ են ներգրավված այն ոլորտներում, որտեղ մարդկանց օգնելու և աջակցելու կարիք կա:
Աչքերի տակ
Շատ բարի և նրբազգաց մարդիկ են, որոնք ունակ են ինքնազոհության և շատ հաճախ սերում են ազնվական տոհմից:
Այտերի վրա
Շատ վճռական մարդիկ են, նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում պայքարում են գաղափարի համար: Հոյակապ հռետորներ են, ունեն հիանալի կազմակերպչական հմտություններ:
Ականջների վրա
Շատ պարծենկոտ մարդիկ են, նրանք երբեք իրենց խոսքի տերը չեն լինում: Նրանք ի վիճակի են խաբել և դավաճանել նույնիսկ իրենց ամենամոտ մարդուն: Ականջների վրա խալը երբեմն նաև հարստության նշան է:
Վզի վրա
Տղամարդկանց մոտ այդ նշանը խոսում է հոգևոր զարգացվածության մասին: Կնոջ մոտ՝ գեղեցկության, կանացիության և տղամարդկանց մոտ ցանկալի լինելու նշան է:
Ձեռքերի վրա
Ձեռքերի վրա խալեր ունեցող կանայք երջանիկ են ամուսնության մեջ, նրանք խոցելի են իրենց բնույթով, շատ նուրբ ու դյուրազգաց են: Տղամարդկանց մոտ խալի առկայությունը լավատեսության, դրական էներգետիկայի և լավ գումար աշխատելու ունակության մասին է խոսում: Ձեռքերի վրա խալ ունեցողները հավատարիմ են:
Ոտքերի վրա
Որպես կանոն այս մարդիկ անհամբեր են իրենց բնույթով: Նրանք շատ արագ քայլվածք ունեն և միշտ ամեն ինչ հասցնում են:
Շրթունքի վրա
Շրթունքի վերին հատվածում, կամ բերանի մոտ խալ ունեցողները գտնվում են հռոմեական սիրո աստվածուհու հովանավորության տակ: Նման խալեր հիմնականում ունենում են կանայք, տղամարդկանց մոտ հազվադեպ է հանդիպում: Խալը խորհրդանշում է սիրո մեջ հաջողություն: Շրթունքի վրա խալ ունեցողները շփվող են, ընկերասեր և շատ հաճելի մարդիկ են: Նրանք առանձնանանում են իրենց թեթև բնավորությամբ: Նման մարդկանց սիրում են և բարեկամները, և ընկերները և ամուսինը:
Նյութի աղբյուր՝ http://armday.am/post/120924/inch-en-nshanako-m-khalery-dzer-marmni-vra