Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 112-ով՝ հասնելով 2619-ի: Բուժվածների թիվը 1111 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 1462 ։ Մահացել է 40 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 6։ Ընդհանուր թեստերի քանակն է 25846 :

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: