Մայիսի 6-ին՝ գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Տավուշում գիշերը +9+13, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+21,
Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,
Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+21,
Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+21 (հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+26):