Բժիշկ, հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու է կորոնավիրուսի դեմ բուժման համար վտանգավոր հակաբիոտիկների կիրառությունը։ «Հավաստիացումներն այն մասին, որ վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ հակաբիոտիկները կարող են օգնել, մեծագույն միֆերից մեկն է, որ կա մեր բժշկության մեջ»,- նշում է բժիշկ Կոմարովսկին։
Ըստ Lenta.ru-ի, վերջինս պարզաբանել է, որ հակաբիոտիկների պրոֆիլակտիկ կիրառությունը ավելացնում է բակտերիալ բարդությունների հավանականությունը հիվանդության ժամանակ, հետեւաբար խորհուրդ չի տրվում առանց հատուկ կարիքի հակաբիոտիկային պրեպարատներ ընդունել։ Հակաբիոտիկները չի կարելի օգտագործել նաեւ ինքնաբուժության ժամանակ։ Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած հակաբիոտիկ իր բնութագրիչն ունի եւ պետք է իմանալ այդ բնութագրիչներն ու այլ դեղերի հետ համատեղելիությունը, նոր սկսել կիրառել բուժման մեջ։