Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Լուրը ճշտելու համար դիմեցինք վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որն ասաց՝ կճշտի տեղեկատվությունը ու կհայտնի ավելի ուշ։


Նշենք, որ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել․

«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»,– գրել է նա:

Էրիկ Գրիգորյանը Hraparak.am-ին ասել էր, որ չի մեկնաբանում լուրը: «Ինձ մի զանգեք։ Մամուլ ունենք»: