Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
38-ամյա Իբրահիմովիչը ցույց է տվել մեջքի դաջվածքները՝ ընդգծելով հատկապես առյուծի պատկերով դաջվածքը:
«Երբ ես բարկանում եմ, նա էլ է բարկանում»,- տեսանյութին կից գրել է Իբրահիմովիչը:
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչն առաջիկա օրերի ընթացքում կվերադառնա Միլան և 2 շաբաթ կգտնվի ինքնամեկուսացման մեջ: