Յոզեֆ Հայդնի «Աշախարհի արարումը» օռատորիայով Ավստրիայի Զայցբուրգ քաղաքում ուրբաթ օրը բացվում է ամենամյա դասական երաժշտության և թատերական ներակայացումների փառատոնը:

Մոցարտի ծննդավայրում փառատոնը տեղի է ունենում արդեն 93-րդ անգամ, որտեղ մասնակցում են ճանաչված մենակատարներ ամբողջ աշխարհից:Այս տարի երաժեշտական շեշտը դրված է Ռիխարդ Վագների և Ջուզեպե Վերդիի ստեղծագործությունների վրա որոնց 200 ամյակը նշվում է այս տարի ամբող աշխարհում: այս տարվա երաժշտական նորամուծությունը անգլիացի երգահան Հարիսոն Փոլ Բեորտուլիստի  Gawain օպերան է, որը ստեղծվել է հանրահայտ Արթուր թագավորի և կլոր սեղանի ասպետների մասին լեգենդի հիման վրա:

Ընդհանուր առմամբ Զալցբուրգում այս շրջանում(2013 թվականի հուլիսի 19- սեպտեմբերի 1) խաղարկվելու և ցուցադրվելու է 300 համերգ, օպերայի և թատերական ներկայացումներ, որը համարվում է ռեկորդ դասական երաժշտության և թատրոնի` աշխարհում ամենախոշոր փառատոնի պատմության ընթացքում: Ինչպես նշում են կազմակերպիչները 260.000 տոմսերի մեծ մասը արդեն վաճառվել է:Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: