Լոնդոնի Համալսարանական քոլեջի մի խումբ գիտնականներ, ուսումնասիրելով COVID-19- ով ավելի քան 7,5 հազար մարդու տվյալները, հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տիպի գենոմի 198 մուտացիա, հայտնում է «Infection, Genetics and Evolution» գիտական հանդեսում տպագրված հոդվածը: «Կենտրոնանալով մի քանի անգամ ինքնուրույն ձևով եղած մուտացիաների` հոմոպլազիայի վրա՝ մենք հայտնաբերեցինք 198 ֆիլտրացված կրկնակի մուտացիա SARS-CoV-2 գենոմում», - ասվում է թերթում: Հետազոտողները նշում են, որ «հայտնաբերված կրկնվող մուտացիաները կարող են ցույց տալ, որ SARS-CoV-2 -ը շարունակում է հարմարվել մարդկային նոր միջավայրին»։
Բացի այդ, ուսումնասիրելով վիրուսի գենոմի 7666 նմուշ, հետազոտողները հաստատեցին այն վարկածը, որ «COVID-2 համաճարակը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում»: Ըստ գիտնականների՝ համաճարակի «տեղական բռնկումները սկսվել են կորոնավիրուսի՝ տվյալ տարածքում մեծ քանակությամբ միմյանցից անկախ մուտք գործելուց ու կուտակվելուց»: