Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։

Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։

Հ.Գ

Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է»,– գրել է նա։

Արսեն Թորոսյանն այցելել է սրճարան (ֆոտո)