«Միջադեպից հետո մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին ու ստացվում է, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ապագայում, կախված քաղաքական գնահատականներից, կանենք եզրահանգումներ, կներկայացնենք մեր անելիքներն ու կհասկանանք՝ ինչպես ենք աշխատում այս խորհրդարանում»,- եզրափակեց նա։
Խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։