Այո, երեկ ԼՀԿ խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ փակ դռների հետեւում հանդիպմանը:

«Ես ուղիղ ասել եմ՝ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք եւ ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները եւ ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնել էր, որ խոսել են միայն արտաքին քաղաքականությունից եւ Արցախի խնդրից