Վերջին երկու օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Գեղարքունիքի մարզում՝ վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Արդեն ունենք ապաքինվածներ. առողջացել է 19 մարդ»,- ասված է գրառման մեջ։