Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանը հուլիսի 16-ին տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կան կոկորդի հատվածում, հետազոտություններ է անցել: Հայտնի դերասանն այժմ պառկած է քիթ-կոկորդ-դիմածնոտային ուռուլոգիական վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը միջին ծանրության է:

Մեր տեղեկություններով` այսօր Գուժ Մանուկյանին են այցելել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: