Մահացած մարդու օրգանիզմի բջիջներում կորոնավիրուսը կարող է պահպանվել մի քանի օր։ Այս մասին հայտնում է стопкоронавирус.рф կայքը։ «Վիրուսը չի անհետանում կորոնավիրուսով հիվանդ մարդու մահանալու հետ։ Մի քանի օր այն հնարավոր է, որ պահպանվի հանգուցյալի օրգանիզմի բջիջներում։
Հետեւաբար, հուղարկավորությունների ժամանակ պետք է պահպանել անձնական անվտանգության այն կանոնները, որոնք ցուցում են տալիս բժիշկները պանդեմիայի համար»,- ասված է հրապարակման մեջ։