Համաձայն գիտնականների նոր հետազոտության՝ տաք եղանակը ոչնչացնում է կորոնավիրուսը, հաղորդում է Fox News-ը։
Տորոնտոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 144 աշխարհաքաղաքական շրջան ամբողջ աշխարհում, որտեղ գրանցվել էին COVID-19-ի 10 եւ ավելի դեպքեր մարտի 20-ի դրությամբ։
Canadian Medical Association Journal-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ համաճարակի աճը գրեթե որեւէ կապ չունի աշխարհագրական լայնության եւ օդի ջերմաստիճանի հետ։
Ընդ որում՝ վարակման դեպքերի կրճատումը առավելապես կապված է զանգվածային հավաքների սահմանափակման, դպրոցների փակման եւ սոցիալական հեռավորությունը պահպանելու հետ։
«Մեր հետազոտության մեջ միայն առողջապահության ոլորտում միջոցառումները կապված էին համաճարակի աճի կրճատման հետ, եւ որքան մեծ էր առողջապահության ոլորտում միջոցառումների թիվը, այնքան ավելի էր վարակման աճի կրճատումը»,-նշված է հետազոտության մեջ։