Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել նաեւ արցունքի միջոցով։ Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են MedRxiv կայքում։ Ըստ Ջ․ Հոպկինսի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետների, աչքի մակերեւույթի բջիջները ունեն ոչ միայն ACE-2 սպիտակուցը, որը համարվում է վիրուսի ներթափանցման կետ, այլ նաեւ TMPRSS2 ֆերմենտ, որը օգտնում է ներթափանցել վիրուսին այն բանից հետո, երբ վերջին կապվում է ACE-2 սպիտակուցի հետ։
Այս երկու մասնիկների ներկայությունը նույն բջջում բավարար է, որպեսզի վիրուսը կարողանա ներթափանցել, պահպանվել եւ փոխանցվել։ Աչքը, փաստորեն դառնում է վիրուսի կրող, իսկ արցունքն էլ վիրուսի փոխանցող։