Այն մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, հիվանդությունը անցկացրել ծանր ընթացքով եւ առողջացել, որպես կանոն ունենում են առավել ուժեղ իմունիտետ ընդդեմ վիրուսի։ Այս մասին հայտարարել է ամերիկաբնակ մասնագետ Աննա Բարանովան։
Մասնագետը պարզաբանել է, որ հիվանդությունը հաղթահարածների 7-8 տոկոսի մոտ ձեւավորվում է լավ եւ կայուն իմունիտետ վիրուսի հանդեպ։ Հենց այդ մարդկանց օրգանիզմում եղած հակամարմիններն էլ, ըստ Բարանովայի, կարելի է օգտագործել մյուս պացիենտների բուժման համար, ինչն էլ արվում է։ Մասնագետը նկատել է, որ բոլորի մոտ էլ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը, իմունիտետ ձեւավորվում է, սակայն 40 տոկոսի մոտ այն բավականին թույլ է։