Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչու են կորոնավիրուսային ինֆեկցիայով որոշ պացիենտներ կորցնում հոտառությունը: Նրանց հետաազոտության արդյունքները հրապարակվել են ACS Chemical Neuroscience ամսագրում:
Կարծիք կա, որ հոտառության կորուստը կորոնավիրուսով վարակման ամենատարածված ախտանիշն է, որը կարող է հայտնվել ջերմության ու հազի բացակայությամբ: Մասնագետների խոսքով՝ սպիտակուցները, որոնց միջոցով վիրուսի մասնիկները թափանցում են օրգանիզմ, արտադրվում են քթի խոռոչի բջիջների կողմից: Մկների վրա կատարած փորձերի հիման վրա հաջողվել է հասկանալ, որ այդ սպիտակուցների՝ ACE2 ռեցեպտորների եւ TMPRSS2 պրոտեազների մեծ քանակություն է առաջանում ավելի տարեց առանձնյակների մոտ: Մասնավորապես այս պատճառով են տարեց պացիենտները հիվանդությունն ավելի ծանր տանում, քան երիտասարդները:
Մասնագետնմերի խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան այն մասին, թե քթի խոռոչի հոտառության էպիթելի կոնկրետ որ բջիջներն են այդ սպիտակուցներն արտահայտիչ դարձնում, այսինքն՝ նպաստում COVID-19-ով վարակվելուն: Գիտնականները նաեւ նշել են, որ այս տեղեկությունը կարող է բարելավել ախտորոշումը եւ արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը: