Մոսկվան և Երևանը անհանգստացած են հայ-ռուսկան բարեկամանական հարաբերություններին հակասող տրամադրությունների ստեղծման համար Պոդոլսկի դժբախտության շահարկումից: Ինչպես փոխանցում է Итар Тасс գործակալությունը այս մասին հայտարարել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումից հետո:

«Արծարծվել է նաև վերջերս Պոդոլսկում Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ ավտովթարի հարցը, որի արդյունքում մահացել է 18 մարդ, 30-ից ավելին ստացել տարբեր կարգի վնասվածքներ: Եսայանը ցավակցություն է հայտնել կատարվածի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմից հաստատվել է, որ «Փաստի առթիվ անցկացվելու է բազմակողմանի, օբյեկտիվ հետաքննություն, իհարկե մեղադրյալի բոլոր իրավունքների պաշտպանմամբ»,- հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողման համագործակցության  տարբեր հարցեր: