Մայիսի 1-ից Յակուտիայում հայտարարված է արտակարգ ռեժիմ ջրհեղեղի պատճառով: Պատճառը Լենա գետի վրա առաջացած սառցային խցանումն է: Ջուրը ծայրահեղ նշաձողից բարձրացել է 1,5 մետրով՝ ծածկելով տներ, ջերմոցներ, ցանքատարածություններ: Իշխանությունները պատրաստվում են իրականացնել տարհանում, քանի որ ջուրը շարունակում է բարձրանալ:
Լենա գետի սառցե խցանումը ջրհեղեղ է առաջացրել Յակուտիայում
