Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման 0 տոկոսի դրույթաչափ։ Նշված ապրանքների դասին են պատկանում սոխ, սխտոր, կարտոֆիլ, բրինձ հնդակաձավար, մանկական կերեր, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ։

Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ առցանց ասուլիսին։
2019 թ․ ԵԱՏՄ մյուս երկրների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի համար եղած 900 ապրանքների համար արտոնությունները երկարաձգելու մասին։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0,5 տոկոս թանկացումների ռիսկն այսպիսով չեզոքոցվել է։


Կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 96 միլիոն եվրո, ԱՄՆ-ը՝ 1,7 միլիոն դոլարի, Համաշխարհային բանկը՝ շուրջ 3 միլիոն դոլարի նյութակական կամ նյութատեխնիական աջակցություն։
ԱՀԿ-ն նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսավորումը մինչև 280 միլիոն դոլարի չափով։