Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դժվար թե պատրաստ լինի մինչեւ այս տարվա վերջ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը Ժնեւում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ «Լավ նորությունն այն է, որ ամբողջ աշխարհում հետազոտողները աշխատում են։
Մենք հարյուրից ավելի խմբեր ունենք, որոնք աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, սակայն այդ պրոցեսը որոշակի ժամանակ է պահանջում։ Խոսքը անվտանգության մասին է։
Պետք է երկու բան իմանալ․ այն, որ պատվաստանյութը ճիշտ հակամարմինները խթանի, որոնք կպաշտպանեն վիրուսից եւ ապա, միաժամանակ պետք է հասկանալ, որ այն պետք է լինի անվտանգ եւ եթե ունենա հարակից էֆեկտներ, ապա դրանցից որոնք որքան են անվտանգ»,- ասել է Հարիսը, ամփոփելով, որ այդ ամենի համար ժամանակ է պետք։