Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանս Բեկենբաուերը նշել է, որ Բավարիայի համար գլխավոր մրցակիցը լինելու է Դորտմունդի Բորուսիան Գերմանիայի առաջնությունում:
«Ակնհայտ է, որ մենք պետք է մրցակցենք Բորուսիայի հետ:Թիմը լավ ուժեղացել է, չնայած որ ես չեմ կարողանում արտասանել ակումբի նորեկներից ոչ մեկի անունը: Դեռևս պարզ չէ, թե արդյոք կկարողանա Մխիթարյանը փոխարինել Մարիո Գյոտցեին: Ամեն դեպքում նրանք ընդունել են մարտահրավերը, իսկ ուժեղագույնին ցույց կտա խաղը»,- Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում Sportal.de-ն: