Համացանցում հայտնված տեսանյութում ամբողջությամբ մերկ աղջիկները կոմսուհիների տեսքով զբոսնում են վերջերս բացված «Արենա-Սիթի» հիպերմարկետում: Արդյոք սա տեսահոլովակի գլխավոր հերոսի երևակայությունն է, թե նոր հիպերմարկետի գովազդ, պարզվում է միայն վերջում: Այս տեսահոլովակի գաղափարի հեղինակը և ռեժիսորը «նյու» ժանրում հանդես եկող հայտնի բելոռուս լուսանկարիչ Ալեքսանդր Ժերնոսեկն է: Այս մասին հաղորդում է Комсомольская Правда-ն, որնը նաև հարցազրույց է կազմակերպել ռեժիսորի հետ:

-Չեք ափսոսում, որ այս տեսահոլովակը երբեք ցույց չեն տա հեռուստացույցով

- Մենք այս տեսահոլովակի մեկ այլ տարբերակն էլ ունենք փողերով,որը սակայն դեռևս ոչ մեկին չենք տվել: Այնպես, որ հնարավոր է նաև որ ցույց տան: Եթե ոչ մեր մոտ, ապա արտասահմանում:

-Երգի բառերը քեզ համար որևէ նշանակություն ունեն: Չէ, որ հասկանալի է, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն կդարձնեն տեսահոլովակին և ոչ երգի բառերին

- Ցանկալի կլիներ, որ լսեին բառերը, քանի որ այն ունի փիլիսոփայական ենթատեքստ: Եվ մենք էլ միայն նյու ժանրի տեսահոլովակ չենք ստեղծել, այլ ցանկացել ենք տեսահոլովակի մեջ ներդնել խորը իմաստ: