Լուսանկարը՝ Tert.am-ի

Երևանի Դավթաշեն թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենի» բշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն։

«Այսօր Դավիթաշենի 4-րդ թաղամասում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում վիճաբանության , ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ է ստացվել : Այնուհետ հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ երկու քաղաքացի կտրած- ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ: Կատարվածի հանգամանքները ոստիկանությունը պարզում է , նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»,- «Հրապարակին» հայտնեցին ոստիկանությունից։


Ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ դեպքին նախորդել են կրակոցներ, սակայն մեզ ասացին, որ կրակոցներ չեն հնչել, դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տուժածների մոտ ոչ թե հրազենային, այլ կտրած-ծակած վերք է ախտորոշվել։