Ըստ այդմ, սպառողները յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց վճարելու են 170.256 դրամ՝ մինչ այժմ գործող 174.059 դրամի փոխարեն՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
170.256 դրամ սակագինը իր մեջ ներառում է մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 144.718 դրամ (մինչ այժմ գործող 147.95 դրամի փոխարեն), ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 11.918 դրամ (մինչ այժմ գործող 12.184 դրամի փոխարեն) և կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 13.620 դրամ (մինչ այժմ գործող 13.925 դրամի փոխարեն):