Արթուր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջիւմ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Բարի երեկո սիրելի ֆեյսբուքահայություն, մինչ անձնական անթիվ նամակներիս պատասխանելը հայցում եմ բոլորիդ որպես ԲԺԻՇԿ. սիրելիներս,
1.պետք չէ խուճապի մատնվել. սա ամենակարևորն է,
2.պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները. լվացվել տուն մտնելուց միանգամից հետո, մի համբուրվեք պատեհ անպատեհ.խոսքս Վերաբերվում է թե աղջիկներին, և թե տղաներին հավասարաչափ,
3. սենյակներն օդափոխեք օրվա մեջ մի քանի անգամ, կատարեք խոնավ մաքրում, թող առավել զգույշ լինեն ծխողները, թոքային ու սրտային խրոնիկ հիվանդություն ունեցողները,
որոնց շնչական համակարգն և իմունիտետն առավել թույլ է զարգացած,
4. այս օրերին խուսափեք մարդաշատ վայրերից, հատկապես երեխաներին նմանատիպ վայրեր տանելուց,
5. Արևն ամենալավ ախտահանիչն է, զբոսնեք մաքուր օդում
6.Խուսափեք հազացող և փռշտացող առանց բժշկական դիմակի մարդկանցից, պահպանեք առնվազն 1-1,5 մետր հեռավորություն,
7. Բժշկական Դիմակը կրեք խիտ տրանսպորտում, փակ շինությունում, որտեղ դրդված եք հայտնվել, դրսում դիմակ կրելն իմաստ չունի, եթե հիվանդ չեք, եթե ունեք օքսոլինի քսուկ, այդ դեպքում քսեք քթի լորձաթաղանթին,նոր դուրս եկեք տնից:
Սնվեք մրգերով, խմեք տաք թեյ բուսական, իմբիրով, ուրցով, կալենդուլայով: Այս ամենը պետք է անել սուր շնչական վիրուսային վարակի զարգացումը կասեցնելու համար, լինի գրիպ, պարագրիպ, կորոնավիրուս, թե ադենովիրուս:
Առողջ եղեք. ով իրազեկ է, խուճապը նրա կողքով է անցնում: Հարգանքներս հայեր ջան