Ամերիկայի Նյու Յորք նահանգի բնակչուհին որոշել է խաբել իշխանություններին բարեգործական հիմնադրամից փող ստանալու համար և իրեն ներկայացրել Բոսթոնյան ահաբեկչության զոհերից մեկը:

Հայտարարելով գլխի ծանր վնասվածքի մասին 26 ամյա Օդրի Գաուսը ստացել է 480 հազար դոլարի փոխհատուցում:

Խորամանկ կինը անձամբ իր համար պատրաստել է բժշկական վկայականներ, որտեղ հաստատվում է, որ ահաբեկչության ժամանակ վերջինս ստացել է գլխուղեղի վնասվածք, ինչն էլ իր հերթին բերել է հիշողության մասնակի կորուստի, խոսքի և շարժողական գործառույթների վատացման:

Սակայն հետագայում պարզվել է, որ Գաուսը ընդհանրապես չի եղել Բոսթոնում ահաբեկչական գործողությունների ժամանակ:

Բացի դա հիվանդանոցում, որտեղ իբրև թե պառկել է տուժածը պայթունից հետո, նույնպես մերժել են նրա հոսպիտալացման տեղեկատվությունը:

Արդյունքում կնոջ ձերբակալել են: Այս մասին գրում է Boston Herald-ը: